«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2012-06-30 | #120, 2012-07-03 | #121, 2012-07-04


ԻՐԱՆԸ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐ

Իրանը փորձարկել է բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել Իսրայելի տարածքին: Փորձարկումներն իրականցվել են անապատում: Մասնավորապես փորձարկվել են փոքր հեռահարության «Շահաբ-1», «Շահաբ-2» եւ «Շահաբ-3» հրթիռներ, որոնք կարող են թռչել երկու հազար կիլոմետր: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, փորձարկվել են նաեւ «Խիամ», «Ֆաթհ» եւ «Թոնդար» հրթիռներ:

Սպասվում է, որ հուլիսի 4-ին իրանցիները կփորձարկեն օդանավեր եւ անօդաչու թռչող սարքեր: Երկուշաբթի օրը սկսած փորձարկումներն ու զորավարժանքները ժամանակի առումով համընկան Եվրոմիության հաստատած հակաիրանական նավթային բեռնարգելքին:

«Շահաբ-3Մ» հրթիռը թռչում է ավելի քան երկու հազար կիլոմետր: «Դա փաստորեն միջին հեռահարության հրթիռ է եւ կարող է հասնել Իսրայելի տարածքին», նշում են Արեւմուտքի լրատվամիջոցները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4