ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրամանագիր էր ստորագրել 2012թ. մայիս-հունիս ամիսներին պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
Ոստիկանությունում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, մեղադրյալների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Դատախազության մամուլի ծառայությունն «Ազգ»-ին ուղարկված հաղորդագրությունում տեղեկացնում է, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարզերի ու համայնքների դատախազներին ցուցում է տվել փոխել ընտրված խափանման միջոց կալանովորումը, դադարեցնել հետախուզումն ու քրեական հետապնդումն այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում: Քրեական հետապնդում չի իրականացվի նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքյաին ծառայության վայրերՙ հայրենիքի առջեւ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու:
Հ. Հ.