«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2012-06-30 | #120, 2012-07-03 | #121, 2012-07-04


«ՓՈԽՎԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հայաստանում կա մոտավորապես 178 հազար հաշմանդամ, եւ նախորդ տարիների համեմատությամբ` հաշմանդամների իրավունքներն այսօր ավելի պաշտպանված են:

«Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանն ասում է, որ հաշմանդամների համար առաջնային խնդիրը մնում է միջավայրի անմատչելիությունը, ինչի հետեւանքով առաջ են գալիս նաեւ ուրիշ խնդիրներ: Այնուամենայնիվ, վերջին երկու տասնամյակի ընթացքում դրական փոփոխություններ եղել են: Եթե նախկինում հաշմանդամներն ամաչում էին հասարակության մեջ դուրս գալ, ապա այսօր նրանցից շատերն ունեն աշխատանք ու զբաղմունք, փոխվել է հաշմանդամների հոգեբանությունը», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավելեց Հակոբ Աբրահամյանը:

Հաշմանդամների խնդիրներն առկա են ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում, սակայն որոշ երկրներում դրանք ստանում են լուծում, որոշներում` ոչ: Այստեղ դրանց լուծմանը կնպաստի հաշմանդամների` հասարակության մեջ ինտեգրումը: Տրանսպորտի ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ մշակվել է ծրագիր, որը, Հակոբ Աբրահամյանի փոխանցմամբ, շուտով ներկայացնելու են Երեւանի քաղաքապետին:

Հակոբ Աբրահամյանը լրագրողներին նաեւ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հիմնադրամից հատկացվել է 9 միլիոն դրամ գումար շուրջ 100 հաշմանդամ երեխաների ակտիվ հանգիստը Սեւանում կազմակերպելու համար:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4