Սպիտակում գործող «Կամավորների մշակութային միջազգային կենտրոն» ոչ շահութաբեր կազմակերպությունը կոչ է անում մեկ կամ մի քանի երեխաներ հովանավորել հուլիս-օգոստոս ամիսներին Սպիտակում անցկացվող ամառային ճամբարին մասնակցելու համար: Մեկ երեխայի մեկ օրվա հովանավորությունը արժե տասը դոլար: Հավելյալ նվիրատվությունները ողջունելի են: Գումարը ներառելու է ճամբարում ժամանակ անցկացնելու, ճաշերից օգտվելու, ժամը 08-18-ը խաղերին եւ ուսումնական ծրագրերին մասնակցելու ծախսերը: Նպատակն է երեխաներին հեռու պահել փողոցներում աննպատակ թափառումներից, ծխելու, խմելու եւ ձանձրույթի ազդեցություններից:
Հավելյալ մանրամասնությունների համար դիմել պրոֆ. Վահան Համազասպյանին (հեռ. + 374 - 93 35 95 53) կամ այցելել vaskenconsulting@aol.com կայքը:
Հ. Ծ.