«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՎԵԼ

Համայնքային ինտեգրացված զարգացումը, կարիքները դարձել են ՄԱԶԾ-ի եւ «Ֆրութֆուլ Արմենիայի» ուշադրության ու հատուկ ծրագրերի մշակման հիմք: Նման ծրագրի իրագործմամբ հնարավորություն է ստեղծվում բարձրացնելու մարդկանց բարեկեցության մակարդակը եւ հաղթահարելու աղքատությունը: Եվ ահա մայիսի 12-ին, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան եւ արգենտինահայ ճանաչված գործարար Էդուարդո Էռնեքյանը ստորագրել են համաձայնագիրՙ Արմավիրի մարզի Բաղրամյան, Արեւադաշտ, Արտամետ եւ Մյասնիկյան համայնքներում գյուղատնտեսական եւ միկրոձեռնարկությունների գործունեությանն աջակցելու վերաբերյալ: Գործընկերության նպատակն է նպաստել միկրոշրջանների տնտեսական վերածննդին եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ծրագրի ընդհանուր արժեքն է 230.000 ԱՄՆ դոլար, որից 204.000-ը հատկացնելու է «Ֆրութֆուլ Արմենիան»:

Հուլիսի 14-ին կրկին Երեւան կժամանի պրն Էռնեքյանը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի հետ կայցելի Արտամետ համայնք, տեղում ծանոթանալու կարիքներին, պահանջներին, որոնք կներկայացնեն համայնքի բնակիչները:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4