Երեւանի Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ, մոտ 20 ֆիլմերի հեղինակ, երիտասարդ ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը փառատոնին ներկայացրել է «Առնո» վավերագրական ֆիլմը: Ռուսաստանի արտադրության լիամետրաժ ֆիլմը պատմում է նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մասին: Սա ոչ թե նրա կենսագրությունն է, այլ ներկայացումը նրան որպես մարդ, ընկեր, ստեղծագործող, ում կյանքում տեղ են գտել շատ զավեշտական, հումորային դիպվածներ: Հենց նման զվարճալի պատմություններ են ֆիլմում ներկայացնում կոմպոզիտորի որդինՙ Արա Բաբաջանյանը, Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Եվտուշենկոն, Իոսիֆ Կոբզոնը, Ներսես Հովհաննիսյանը, Էդուարդ Միրզոյանն ու Ալեքսանդր Հարությունյանը: Ֆիլմի շնորհիվ հանդիսատեսը ծանոթանում է Բաբաջանյան կոմպոզիտորի չբացահայտված կողմերին ու գնահատումՙ նրա մարդկային արժանիքները:
Մ. Մ.