«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է

Գաբրիել Սարգսյանը գերազանց է մեկնարկել Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարումՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: Նա պարտության է մատնել Տուչո Դիյխուիսին, Ռիչարդ Վեդերին եւ Վիտալի Սիվուկին: Գաբրիելը 3 տուրից հետո 100-տոկոսանոց արդյունքով 9 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Հայ շախմատիստն իր վարկանիշով (2685) գլխավորում է մրցաշարի 160 մասնակիցների ցանկը:

Ռեթիմնոյում հանդես է գալիս նաեւ Տիգրան Մամիկոնյանը, որն իր վարկանիշով (2283) 43-րդն է: Նա մրցաշարը սկսեց հույն Նիկոլաոս Գեորգակոպուլոսի նկատմամբ տոնած հաղթանակով, այնուհետեւ ոչ-ոքի խաղաց իսպանացի Իվան Սալգադոյի հետ եւ պարտվեց սերբ Միսա Պապին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4