«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ՀԱՄԼԵՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ԳԱՀԱՐ ԶԱԳՐՈՍՈՒՄ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 39-ամյա Համլետ Մխիթարյանը մտադիր չէ հրաժեշտ տալ մարզաձեւին: Նա շարունակում է ելույթներն Իրանում: Նոր մրցաշրջանը Մխիթարյանը կանցկացնի Իրանի բարձրագույն խմբի նորեկ «Գահար Զագրոսում», որի հետ մեկամյա պայմանագիր է կնքել: Հիշեցնենք, որ օրերս այդ ակումբի հետ պայմանագիր էր կնքել նաեւ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:

Իրանի առաջնությունը մեկնարկելու է հուլիսի 19-ին: Այդ օրը «Գահար Զագրոսը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Մալավանին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4