«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2012-07-04 | #122, 2012-07-05 | #123, 2012-07-10


ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ

Մոսկվայում անցկացված շախմատի միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարում անհաջող հանդես եկավ Հայաստանի պատանեկան հավաքականըՙ 8 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 7-րդ տեղը: Մեր թիմի կազմում հանդես էին գալիս Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Վլադիմիր Կանջարյանն ու Սուսաննա Գաբոյանը:

Հայ պատանի շախմատիստները մրցաշարում միայն մեկ հաղթանակ տոնեցինՙ 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով ադրբեջանցիների նկատմամբ: Լեհերի, Չինաստանի եւ Թուրքիայի հավաքականների հետ մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի: Միեւնույն 0,5-3,5 հաշվով մեր շախմատիստները պարտվեցին ուկրաինացիներին եւ ռուսներին, 1-3 հաշվով զիջեցին Դվորկովիչի անվան թիմին:

Հայաստանի հավաքականը վաստակեց թիմային 5 միավոր եւ առաջ անցավ միայն ուկրաինացիներից: Հաղթող ճանաչվեց Չինաստանի հավաքականըՙ 11 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց Դվորկովիչի անվան թիմը (10), 3-րդը ռուսներն էին (9 միավոր):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4