«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2012-07-05 | #123, 2012-07-10 | #124, 2012-07-11


ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են աշխատանքները Սիրիայի հայ համայնքի, այնտեղ գործող կառույցների հետ: Սիրիահայերը մասնակցում են նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերին: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Անդրանիկ» պարային համույթը եղել է Աշնակում, Ղարաբաղում, հանդես է գալու փակման արարողության ժամանակ: «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» Հայաստան ճանաչողական այցելությունների» ծրագրի մասնակից սիրիահայերը ապրում են հայաստանցիների ընտանիքներում եւ մասնակցում բոլոր միջոցառումներին:

Նախարարություն են այցելում նաեւ սիրիահայեր տարբեր հարցերով, առաջարկություններով: Նախարարությունը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ, որոնք օրենքով սահմանված կարգով մատուցում են ծառայություններ: Նախարարությունը զբաղվում է սիրիահայերի լեզվի ուսուցման հիմնահարցերով:

Սփյուռքի նախարարության լրատվական ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4