Նոր` «Ինտերնետ+համակարգիչ» տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «PC էլեկտրոնիքս»-ի, ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի եւ Հայաստանում «Մայքրոսոֆթ» կորպորացիայի ներկայացուցչության կողմից:
«Ինտերնետ+համակարգիչ» լայնածավալ նախագծի նպատակն է Հայաստանի մարզերին տրամադրել մատչելի ինտերնետ կապ եւ դրանից օգտվելու համար` սարքերի լայն ընտրանի:
«Ինտերնետ+համակարգիչ» ծրագիրը մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում` Այգեձորում: Ծրագիրը կարեւոր է ոչ միայն կոմերցիոն առումով, այլ նաեւ ռազմավարական, կրթական եւ սոցիալական տեսանկյունից, քանի որ հատկապես սահմանամերձ գյուղերում չի կարելի գերագնահատել հուսալի ինտերնետային կապի առկայության կարեւորությունը:
Շնորհիվ «ինտերնետ+համակարգիչ» ծրագրի, գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կունենան ապառիկ ձեռք բերելու նոութբուք, համակարգիչ կամ նեթբուք, եթե բաժանորդագրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններից որեւէ մեկին: Բոլոր սարքերում Մայքրոսոֆթն անվճար տեղադրում է լիցենզավորված ծրագրային փաթեթ: Բաժանորդները հնարավորություն կունենան ստանալ ստորեւ նշված սարքերը` առաջին 2 ամիսների ընթացքում ազատվելով վճարելու անհրաժեշտությունից: Վարկի ժամկետը 24 ամիս է եւ ենթադրում է 22 մարում, իսկ պայմանագրի առաջին 60 օրվա ընթացքում ինտերնետ կապը կտրամադրվի անվճար:
Ստորեւ նշված աղյուսակը ներկայացնում է հաճախորդի համընդհանուր ամսական վճարը` ներառյալ ապառիկ գնման պայմանները եւ ինտերնետային սակագնային պլանի ամսական վճարը: