«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Գոլդեն թյուլիպ» հյուրանոցի պարտեզում փառատոնի մասնակիցների եւ լրագրողների համար կազմակերպվել էր հանդիպումՙ «կոկտեյլ-համտեսում»: Ջերմ ու մտերմիկ միջավայրում լրագրողները մոտիկից շփվեցին անվանի ու հայտնի ռեժիսորների հետ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը եւ Վիվասել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը շնորհակալություն հայտնեցին փառատոնը լուսաբանող լրատվամիջոցներին: Ընդունելության ժամանակ «Մանթաշյանց» արծաթյա հուշամեդալներ հանձնեցին փառատոնին աջակցած բարերարներ Արգեն Գեղամյանին եւ Մանվել Ղազարյանին: «Ազգը» շնորհավորելով շախմատի կանանց ֆեդերացիայի նախագահ, շախմատիստ Արգեն Գեղամյանին, տեղեկացավ, որ վերջինս մշտապես օգնում է հայ մշակույթի զարգացմանը ուղղված բոլոր ծրագրերին: