Ռուս անվանի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու 80-ամյակին էր նվիրված հուշ-երեկոն, որը կազմակերպել էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը եւ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Հայաստանի Կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը բացելով ձեռնարկը, մանրամասնորեն ներկայացրեց Տարկովսկի հանրահայտ կինոռեժիսորի ստեղծագործական ուղին եւ այն մտերմիկ, ջերմ կապերն ու ստեղծագործական համատեղ աշխատանքները հայտնի կինոռեժիսորների, սցենարիստների եւ դերասանների հետ: Հատկապես ուշագրավ էր Տարկովսկի եւ Տոնինո Գուերայի հետ համագործակցությունն ու մտերմությունը, որն էլ ներկայացված էր Անդրեյ Սակուրովի «Մոսկովյան էլեգիա» ֆիլմում: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Ա. Ազատյանի եւ Ն. Մկրտչյանի «Անդրեյ» ֆիլմերը: