«Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը եռամյա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Նա ուկրաինական ակումբում հանդես կգա 21 համարի մարզաշապիկով: Այսպիսով, նոր մրցաշրջանում «Մետալուրգում» հանդես կգան «Փյունիկի» 3 նախկին սաներ: Հիշեցնենք, որ այս թիմում են հանդես գալիս նաեւ Կառլեն Մկրտչյանն ու Գեւորգ Ղազարյանը:
Ավստրիայում «Մետալուրգի» անցկացրած ուսումնամարզական հավաքին մասնակցեց նաեւ մեկ այլ փյունիկցիՙ Դավիթ Մանոյանը: Թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն հայտարարել էր, որ Մանոյանն իրեն վատ չի դրսեւորել, սակայն նրա հետ պայմանավորվածություն չեն ունեցել, ուստի ֆուտբոլիստը Դոնեցկից մեկնեց Կրասնոդարՙ տեղի «Կուբանում» փորձաշրջան անցնելու: