Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիադայի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Այս օրերին օլիմպիադայի մասնակիցները վերջին հավաքներն են անցկացնում: Երեկ մեր 2 ձյուդոյիստներըՙ Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը մեկնեցին Ռումինիա: Այդ երկրի Օրդեա քաղաքում նրանք համատեղ մարզումներ կանցկացնեն ռումինացի եւ ավստրիացի ձյուդոյիստների հետ: Հայ ձյուդոյիստները Ռումինիայում կմարզվեն մինչեւ հուլիսի 21-ը: Իսկ հուլիսի 25-ին ձյուդոյի Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Լոնդոն: