Հուլիսի 12-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հանդիպումը երիտասարդ գիտնականների հետ: Հանդիպման նպատակն է երիտասարդ գիտնականների հետ քննարկել գիտության մեջ սերնդափոխության հիմնախնդիրները: Կարեւորագույն հարցերից է երիտասարդ ղեկավար կադրերի պատրաստումը` հիմնված գիտահետազոտական ինստիտուտների կադրային ներուժի վրա: Կքննարկվի, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի գիտության մեջ պատրաստվեն թոփ մենեջերներ, ինչպես խթանել երիտասարդ գիտնականներին եւ ինչ հնարավորություններ է պետք ստեղծել ինստիտուտներում երիտասարդների աճի համար:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն