«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2012-07-10 | #124, 2012-07-11 | #125, 2012-07-12


ԵՐԿԱՐ ՆՍՏԵԼՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ

Լուիզիանայի պետհամալսարանին կից Կենսաբժշկական հետազոտությունների կենտրոնում կատարված աշխատանքի արդյունքները վկայում են, որ ժամեր շարունակ նստած մնալը կարճացնում է կյանքը եւ հղի է մի շարք լուրջ հիվանդություններով (շաքարախտ, ճարպակալում, ինֆարկտ, ինսուլտ եւ այլն): Այդ մասին հաղորդում է BMJ Open էլեկտրոնային հրատարակությունը:

Գիտնականները հաշվարկել են, որ օրական ամենաշատը երեք ժամ նստելու դեպքում մարդիկ իրենց կյանքը կերկարացնեն երկու տարով, իսկ հեռուստացույց դիտելը երկու ժամի հասցնելով իրենց կյանքին կավելացնեն եւս մեկուկես տարի:

Վիճակագրական տվյալների համաձայն, ամերիկացիներն իրենց ժամանակի 55 տոկոսն անցկացնում են նստած դիրքում: Գիտնականները պնդում են, որ գրեթե անշարժ ապրելակերպի վտանգավորության մակարդակը համեմատելի է ծխելու բացասական հետեւանքի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4