Երեկ Սբ Զորավոր եկեղեցում կատարվեց պատարագ իտալացի անվանի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի, իտալացի գրող, սցենարիստ Տոնինո Գուերրայի եւ հույն կինոռեժիսոր, սցենարիստ Թեոդորոս Անգելոպուլոսի հիշատակին: Իսկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կինոյի լեգենդներին նվիրված հուշ-երեկոն սկսվեց մեկ րոպե հոտնկայս լռությամբ: Կինոյի անխոնջ ներկայացուցիչների մասին հնչեցին երախտիքի խոսքեր, ցուցադրվեցին հատվածներ նրանց ֆիլմերից: Կինոյի այս երեք վարպետները հաճախ հանդես են եկել նաեւ համատեղ աշխատանքներով, որոնք համալրել են համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդը: