Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղղեկ եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյան) շարունակում է ամառային համերգաշարը, ներկայացնելով դասական երաժշտության հերթական ընտրանին: Հուլիսի 13-ին ժամը 19-ին երաժշտասերները հնարավորություն կունենան ըմբոշխնելու Կլաուս Բադեյթի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի համար գրված երաժշտությունը, Չայկովսկու ռոկոկո թեմայով վարիացիաները, Էդվարդ Միրզոյանի թավջութակի եւ լարային նվագախմբի համար գրած պոեմը, եւ Շոստակովիչի թիվ 1 սիմֆոնիան: Համերգի դիրիժորն է Ավստրիայից հրավիրված ճանաչված երաժիշտ Էռնեստ Հյոցլը, մենակատարըՙ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը (Ֆրանսիա):