Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում պարզապես գերազանց է հանդես գալիս օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը: Առայժմ նրա հաղթարշավը ոչ մեկին չի հաջողվում կասեցնել: 5-րդ տուրում Գաբրիելը նոր հաջողության հասավ իր հետ աղյուսակը գլխավորող ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կրիվոռուչկոյի հետ մրցավեճում: 5 տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով Գաբրիելը միանձնյա գլխավորեց աղյուսակը:
Հայ շախմատիստից կեսական միավորով հետ են մնում հնդիկ Սունդար Շյամը եւ ռուսաստանցի Անդրեյ Ռիչագովը: Հենց վերջինիս հետ էլ Սարգսյանը 6-րդ տուրում կմրցի սեւ խաղաքարերով:
Հաջող է հանդես գալիս նաեւ Տիգրան Մամիկոնյանը, որը սպիտակներով հաղթելով Նիկիտա Սմագինին, վաստակեց 3,5 միավոր: