«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2012-07-10 | #124, 2012-07-11 | #125, 2012-07-12


ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» կազմում առաջին անգամ դարձավ Ուկրաինայի սուպերգավաթակիր: Պատվավոր մրցանակի համար պայքարում «Շախտյորը» Լուգանսկում 2-0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Մետալուրգին»: Թիմին հաղթանակ պարգեւեցին Ադրիանոյի եւ Կոստայի խփած գոլերը:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը: 90 րոպե խաղադաշտում էր նաեւ Գեւորգ Ղազարյանը, որը «Մետալուրգում» այս խաղում կատարում էր կենտրոնական հարձակվողի պարտականությունները: Արտակ Եդիգարյանը հայտավորված էր խաղին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: «Մետալուրգի» 3-րդ հայ ֆուտբոլիստըՙ Կառլեն Մկրտչյանը քթի վիրահատությունից հետո առայժմ ապաքինվում է:

Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորում» նվաճեց Ուկրաինայի բոլոր հնարավոր տիտղոսները: Նա նաեւ Ուկրաինայի կրկնակի չեմպիոն ու գավաթակիր է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4