«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2012-07-11 | #125, 2012-07-12 | #126, 2012-07-13


ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

2012 թ. նոյեմբերի 19-20-ը Երեւանում կկազմակերպվի քաղաքագետների եւ միջազգայնագետների համահայկական համաժողով: Երեկ նման որոշում ընդունեց Հայաստանի կառավարությունը եւ հաստատեց համաժողովի ծրագիրը:

Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր, անդրադառնալ երիտասարդության մասնագիտական կրթության հարցերին:

Նախատեսվում է դիտարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործընթացի ակտիվացման, ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված լոբբիստական գործունեության ծավալման եւ ակտիվացման, հակահայկական քարոզչության, հայոց պատմության կեղծարարության դեմ պայքարի եւ հակազդեցության ծրագրերի մշակման, օտարերկրյա պետություններում գործող հայազգի քաղաքագետների եւ միջազգայնագետների հետ կապերի ամրապնդման եւ այլ հարցեր: Ակնկալվում է, որ կմշակվեն համահայկական նշանակության հիմնախնդիրների լուծման միասնական եւ համակարգված քաղաքականության իրականացման նոր կառուցակարգեր, կքննարկվեն «Քաղաքագետների եւ միջազգայնագետների համահայկական ընկերակցություն» ստեղծելու սկզբունքները:

Համահայկական համաժողովը նախատեսվում է անցկացնել շուրջ 100 քաղաքագետների եւ միջազգայնագետների մասնակցությամբ, այդ թվում 40-ը` օտարերկրյա պետություններից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4