Հուլիսի 11-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը Նուբարաշեն, 6-րդ փողոց, 1/4 հասցեի բնակիչներից ահազանգ է ստացել, որ բարձրահարկ շենքի տանիք է բարձրացել մեկ թափառող շուն: Բնակիչներն իրենց ուժերով չեն կարողացել կենդանուն իջեցնել եւ խնդրել են «Յունիգրաֆ իքսի» աջակցությունը: Ընկերության աշխատակիցներն անմիջապես արձագանքել ենՙ մեկնելով դեպքի վայր եւ բարձրահարկ շենքի տանիքից իջեցրել կենդանուն:
Թափառող կենդանին տեղափոխվել է «Յունիգրաֆ իքս» ընկերության մասնագիտացված կլինիկա, որտեղ կստերիլիզացվի, կպատվաստվի, այնուհետեւ բաց կթողնվի:
«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ, Հեռ./ֆաքսՙ 575768, բջջ.ՙ 093517112, http://animalscity.am