«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2012-07-11 | #125, 2012-07-12 | #126, 2012-07-13


ԿԱԼԿԱԹԱՅԻ ՃԵՄԱՐԱՆԻ ԹԻՄԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի (Կալկաթա) ռեգբիի թիմը «Centenary» ափսեի առաջնության եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց «Մեյդան Հազարդ» թիմի նկատմամբՙ 27-5:

Կիսաեզրափակիչում Մարդասիրականի տղաները դարձյալ տպավորիչ` 35-5 հաշվով հաղթել էին «Ֆրանկ Անտոնի» դպրոցի թիմին: Ափսեի համար մղվող եզրափակիչ խաղի ընթացքում երկու թիմերն էլ իրենց լավագույնս դրսեւորեցին` ցուցադրելով ռեգբիի մեջ ունեցած իրենց հմտությունն ու վարպետությունը: Երիտասարդ մրցակիցները ցուցաբերեցին հրաշալի խաղ: Այնուամենայնիվ, մրցակից թիմը հարկադրված եղավ տեղի տալ Մարդասիրականի թիմին, որը խաղաց մեծ նվիրումով եւ պատվախնդրությամբ:

Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը փայլուն հաղթանակի համար շնորհավորեց թիմի մարզիչ Արմեն Ափելյանին եւ բոլոր խաղացողներին, օրհնեց իր սաներին` մաղթելով նորանոր նվաճումներ:

Մարդասիրականի ռեգբիի թիմն այս տարի եւս երկու կարեւոր մրցաշարի պիտի մասնակցի` մի քանի շաբաթից սկսվող Կալկաթայի առաջնությանը, իսկ սեպտեմբերին` Հնդկաստանի առաջնությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4