«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2012-07-11 | #125, 2012-07-12 | #126, 2012-07-13


«ՈՒԼԻՍԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՇԵՐԻՖԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀՀ չեմպիոն «Ուլիսը» նախապատրաստվելով չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հուլիսի 17-ին «Շերիֆի» հետ կայանալիք հանդիպմանը, ուսումնամարզական կարճատեւ հավաք անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այն ավարտվեց առաջին խմբի առաջնության մասնակից Աբովյանի «Քինգ Դելյուքսի» հետ անցկացրած ստուգողական խաղով, որում «Ուլիսը» հաղթեց 2-1 հաշվով շնորհիվ Պատոյի խփած 2 գոլերի:

«Շերիֆի» հետ հանդիպումներում կազմն ուժեղացնելու նպատակով «Ուլիսը» «Միկայից» հրավիրել է դարպասապահ Գեւորգ Կասպարովին եւ կիսապաշտպան Աղվան Մկրտչյանին: Սակայն վերջինս առաջնության խաղում վնասվածք էր ստացել եւ չի կարողանա մասնակցել «Շերիֆի» հետ Երեւանում կայանալիք առաջին հանդիպմանը:

Վերջերս Իրանից Հայաստան է վերադարձել եւ «Ուլիսի» հետ է մարզվում 31-ամյա փորձառու հարձակվող Գալուստ Պետրոսյանը: Նա եւս կարող է ուժեղացնել թիմի կազմը, եթե Իրանից տրանսֆերային փաստաթղթերը ժամանակին ուղարկեն:

«Ուլիսը» հրաժարվել է վրացի կիսապաշտպան Գեորգի Մանցկավայի ծառայություններից, որն ակումբի հետ պայմանագիր էր կնքել հունիսին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4