«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


ԱՐԱՐԱՏԸ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՆԿԱՐՈՒՄ

Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության հերթական հանդիպումը նաեւ նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 20-ամյակով: «Ազգը» տեղեկացրել է, որ այս տարի կազմակերպված հանդիպմանը Թուրքիան տարբեր հարթակներից բարձրաձայնումներով ակնկալում էր Հայաստանի նախագահի, արտգործնախարարի ներկայությունը, ինչն այդպես էլ իրականություն չդարձավ:

Ամեն դեպքում, կազմակերպության քարտուղարությունը 20-ամյակի առնչությամբ հրատարակել է «Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության երկու տասնամյակները. հաջողությունները, քաղած դասերը եւ ապագայի հեռանկարները ՍԾՏՀ գործընթացում» գրքույկը: Ինչպես ավանդույթն է նման գրքույկների թողարկման դեպքում, այս հավաքածուն եւս ներկայացնում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ողջույնի խոսքերը, որոնցում ներկայացվում են ՍԾՏՀ հաջողություններն ու անցած ուղին:

Գրքույկում կազմակերպությանն առնչվող յուրաքանչյուր երկրի նվիրված է փոքր տեղեկատվական նկարագիր, որտեղ, սովորական փաթեթի նման, նշվում են երկրի տարածքը, բնակչությունը, ՀՆԱ-ն, այլ տեղեկություններ` երկիրը ներկայացնող մեկ նկարով:

Հենց այդ նկարն էլ ողջ հետաքրքրությունն է, քանի որ Հայաստանին նվիրված էջում տեղադրված է Արարատի` Մասիսի ու Սիսի լուսանկարը: Այսինքն` անգամ գրքույկը կազմողների պարագայում Հայաստանը խորհրդանշող նկարի ընտրությունն ընկել է Արարատի վրա, ինչը կարելի է համարել ինքնին խորհրդանշական:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4