«Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ ընդունեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը : Նախարարը ջերմ խոսքեր ասաց հյուրերին մեր փառատոնին մշտապես աջակցելու եւ մասնակցելու համար: Հարություն Խաչատրյանը ներկայացրեց հյուրերին ու նշեց նրանց անմիջական աջակցությունը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոներում: Այնուհետեւ նախարարը լեհ ռեժիսոր Յանուշ Գազդայինՙ «Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար» հանձնեց նախարարության «Ոսկե մեդալը»: Նույն պարգեւին արժանացան Էլդար Շենգելայանՙ հայ-վրացական համագործակցության, իսկ Վադիմ Աբդռաշիդովըՙ միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Պարգեւատրվածները շնորհակալություն հայտնեցին նախարարին եւ խոստացան շարունակել համագործակցությունը:
Մ. Մ.