«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄՙ «ԱՊՐԵԼ» ՖԻԼՄԸ

Ռուս երիտասարդ դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր Վասիլի Սիգարեւը կինոփառատոնին ներկայացրել է իր վերջին աշխատանքըՙ խաղարկային «Ապրել» լիամետրաժ ֆիլմը: Ֆիլմում զուգահեռ զարգանում է երեք պատմություն եւ դրանցից յուրաքանչյուրի հերոսները բախվում են հարազատ, սիրելի մարդու մահվան հետ: Չնայած դրանՙ ֆիլմն իրականում կյանքի ու սիրո մասին է, քանի որ հենց սերը թույլ չի տալիս ֆիլմի հերոսներին համակերպվել իրենց կորուստների հետ, եւ ինչպես բացատրում է ռեժիսոր Սիգարեւը, «Կյանքում լինում է մահ, եւ յուրաքանչյուր մարդ պետք է սովորի մի կերպ ընկալել այդ փաստն ու շարունակել ապրել»:

Ֆիլմն ավարտվում է հենց նման լավատեսական նոտայով, չնայած որ այն շատ տխուր ու ինչ-որ տեղ նաեւ շատ հուզիչ ու էմոցիոնալ է:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4