«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


«ՖԻԴԵԼԻ ՀԵՏ, ԻՆՉ ԷԼ ՈՐ ԼԻՆԻ» ՆԿԱՐ

Սերբ վավերագրող ռեժիսոր Գորան Ռադովանովիչը մեկ տարի ապրելով եւ աշխատելով Կուբայում, մոտիկից ծանոթանում է իրավիճակին եւ ընդհանուր շատ բաներ է տեսնում Սերբիայի եւ Կուբայի միջեւ, իր համար հայտնաբերելով երեք կարեւոր բանՙ ֆիզիկական շարժման բացակայություն, վախ, գաղափարների տարբերություն:

«Ազգի» հարցին պատասխանելով Գորան Ռադովանովիչն ասաց. «Նպատակս էր պատկերել այդ երեք առանձնահատկությունները ֆիլմի միջոցովՙ վերլուծելով դրանք էսթետիկաբար, առանց մեղադրելու որեւէ մեկին, միաժամանակ վերլուծելով սովետական իշխանության ազդեցությունը, դիրքորոշումը Կուբայի նկատմամբ»: Այդ բոլոր գաղափարները լավ արտացոլված են «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» վավերագրական ֆիլմում: Ռեժիսորը աբսուրդ համարեց, որ առաջինը քրիստոնեությունը ընդունած մեր երկրում մորմոնները բուն են դրել եւ կատակելով ասաց. «Տվեք ինձ երկու շիշ հայկական կոնյակ եւ ես այդ մասին ֆիլմ կնկարեմ...»:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4