«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում հաջող մրցելույթներն է շարունակում Գաբրիել Սարգսյանը, որը մոտ է վերջնական հաջողությանը: Նախորդ տուրում առաջին կես միավորը կորցնելուց հետո Գաբրիելը 7-րդ տուրում կրկին հաղթեցՙ պարտության մատնելով հնդիկ շախմատիստ Սունդար Շյամին: Այդ հաղթանակի շնորհիվ Գաբրիելն ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի իր դիրքըՙ 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր:

Հայ շախմատիստին կրնկակոխ հետապնդում է ուկրաինացի Յուրի Կրիվոռուչկոն, որը հաղթելով Սպիրիդոն Կապնիսիսին, վաստակեց 6 միավոր: Առաջատարին հետապնդողների թվում են նաեւ 5,5 միավոր ունեցող 6 շախմատիստներ:

Տուրը հաղթական էր նաեւ Տիգրան Մամիկոնյանի համար, որը մրցում էր Պանտելեյմոն Ցուգանակիսի հետ: Տիգրանը 4,5 միավորով 36-րդ տեղում է: 8-րդ տուրում Գաբրիելը սեւերով կխաղա Սերգեյ Վոլկովի հետ, իսկ Մամիկոնյանի մրցակիցը կլինի Տիչո Դիջկուիսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4