Հուլիսի 6-ին Լոնդոնի «Tabernacle» թատրոնում Միացյալ Թագավորությունում առաջին անգամ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Այն իրականություն դարձավ «Լոնդոնի հայկական օպերայի» ջանքերով:
Անուշի դերը կատարեց Երաժշտության թագավորական ակադեմիայի սան Թերեզա Գեւորգյանը, մյուս գլխավոր դերերը կատարեցին Վահե Բեդոյանը, Արիս Նադիրյանը եւ Անաիս Հեղոյանը:
Բեմադրությունը մեծ հաջողություն ունեցավ: Հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներից բացի, հանդիսատեսի մեջ մեծ թիվ էին կազմում նաեւ բրիտանացիները:
«Լոնդոնի հայկական օպերան» նորաստեղծ կառույց էՙ Արիս Նադիրյանի ղեկավարությամբ, եւ միավորում է հայ համայնքի անդամ երաժիշտներին ու արվեստագետներին: Այն նպատակ ունի բրիտանական հասարակությանը ճանաչելի դարձնել հայկական դասական երաժշտությունը, ինչպես նաեւ բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռել երիտասարդ հայ երաժիշտներին: