«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2012-07-13 | #127, 2012-07-14 | #128, 2012-07-17


ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Գաբրիել Սարգսյանի հաղթանակով ավարտվեց Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացված շախմատի մրցաշարը: Ավարտական 2 տուրերում հաշտություն կնքելով Սերգեյ Վոլկովի եւ Իվան Սալգադոյի հետ, Գաբրիելը 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով արժանացավ 2200 եվրո դրամական պարգեւի: Հայ գրոսմայստերը վստահ անցկացրեց ողջ մրցաշարըՙ 9 պարտիաներում տոնելով 6 հաղթանակ, 3-ն ավարտելով ոչ-ոքի:

Գերազանց ելույթի շնորհիվ Գաբրիելն իր վարկանիշը բարձրացրեց 8-ով եւ հասցրեց 2693-ի: Մրցաշարում հաջող ելույթ ունեցավ նաեւ 24-ամյա Տիգրան Մամիկոնյանը, որը 6,5 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը: Նա էլ իր անհատական վարկանիշը բարձրացրեց 25-ով: Ավարտական 2 տուրերում Տիգրանը պարտության մատնեց Տիչո Դիջկուիսին եւ Դավորին Կուլջասեւիչին:

7-ական միավորով 2-5-րդ տեղերը զբաղեցրին Կորե Ակշայրաջը, Յուրի Կրիվոռուչկոն, Անդրեյ Ռիչագովը եւ Նիկիտա Մայորովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4