Երեւանի «Բանանցի» եւ «Միկայի» նախկին հարձակվող Սամվել Մելքոնյանը ելույթները կշարունակի Բուլղարիայում: Անցած մրցաշրջանում նա հանդես էր գալիս Բուրգասի «Չեռնոմորեցում», որի կազմում 10 խաղ էր անցկացրել: Վաղը նրա պայմանագրի ժամկետն ակումբի հետ կլրանա: Հայ ֆուտբոլիստը որոշել է ելույթները շարունակել բուլղարական մեկ այլ ակումբումՙ Սոֆիայի «Լոկոմոտիվում»: