Աֆղանստանում «Թալիբան» շարժման գրոհայինները երեկ գիշեր ոչնչացրել են 22 բեռնատար ավտոմեքենա, որոնք մթերք եւ վառելիք էին տեղափոխում ՆԱՏՕ-ի զորքերի համար: Բեռնատարները ոչնչացվել են մեկ պայթեցմամբ, հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Սամանգանի նահանգում: Բեռնատարները եւ բենզատարները կանգնած էին գիշերակայքի: Կայանատեղում կուտակվել էին տասնյակ մեքենաներ, որոնց վարորդները մեծ մասամբ քնած էին: Թալիբներն օգտվել են այդ հանգամանքից, ինչպես նաեւ ճամբարի անբավարար պաշտպանությունից:
Գրոհայինները բենզատարներից մեկին ամրացրել նե մագնիսական ական եւ հեռանալովՙ գործի են դրել: Մեծ կուտակման պայմաններում բոցն արագորեն տարածվել է մի մեքենայից մյուսը: