Ջերմուկում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի 2-րդ տուրի բոլոր 6 պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան: Ցավոք տուրն անհաջող էր հայ շախմատիստուհիների համար: Էլինա Դանիելյանը սեւերով 44-րդ քայլին պարտություն կրեց Ցզյուն Վենցզյունից: Լիլիթ Մկրտչյանն էլ աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանի հետ մրցավեճում սպիտակներով 39-րդ քայլին մատի սպառնալիքի տակ հանձնվեց:
2-րդ հաղթանակը տոնեց հնդիկ գրոսմայստեր Համպի Կոներուն` առավելության հասնելով Նինո Խուրցիձեի նկատմամբ: Ժուան Լուֆեյը հաղթեց Բաթհույակ Մունգունտուլին, Կատերինա Լահնոն պարտության մատնեց Եկատերինա Կովալեւսկայային, իսկ Նադեժդա Կոսինցեւան շահեց Չժաո Սյուեի հետ պարտիան:
2 տուրից հետո 2-ական միավորով առաջատարներն են Համպի Կոներուն եւ Ցզյուն Վենցզյունը: 1,5-ական միավորով նրանց հետապնդում են Հոու Յիֆանը, Կատերինա Լահնոն եւ Ժուան Լուֆեյը: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են կեսական միավոր: 3-րդ տուրում Էլինան կմրցի Համպի Կոներուի հետ, իսկ Լիլիթի մրցակցուհին կլինի Ժուան Լուֆեյը: