«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2012-07-18 | #130, 2012-07-19 | #131, 2012-07-20


ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՎԵՏՈՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԶՍՊԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Նյու Յորքում երեկ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգի միակ հարցը Սիրիայի դեմ նոր եւ ավելի խիստ սանկցիաներ կիրառելու ամերիկաեվրոպական պահանջն էր: Ռուսաստանն ու Չինաստանը օգտագործեցին, նույն Սիրիայի հարցում երրորդ անգամ, իրենց վետոյի իրավունքը, հաստատելով, որ նոր սանկցիաները սպառնում են զինված արտաքին միջամտության առիթ տալ Արեւմուտքին: Ռուս-չինական վետոն, ինչպես սպասվում էր, դիմավորվեց մեծագույն դժգոհությամբ: ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սուզան Ռայսի հակազդեցությունը առավել խիստ էր ու բուռն: «Սա մի նոր սեւ օր է սիրիացի ժողովրդի համար, որ մեկ օր ավելի է տառապելու», ասաց նա, միաժամանակ սպառնալով, որ Վաշինգտոնը իր դաշնակիցների հետ այլ ուղիներ է օգտագործելու «սիրիացի ժողովրդին փրկելու համար»...

Իր հերթին, նյույորքյան նիստից անմիջապես հետո նախագահ Ասադը Դամասկոսում վերջնագիր տվեց ապստամբներին 48 ժամում անձնատուր լինելու:

Սպասվում են առավել կատաղի մարտեր...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4