«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2012-07-19 | #131, 2012-07-20 | #132, 2012-07-21


ԱԴՐԲԵՋԱՆԻՑ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՙ ՀԱՅԱԶԳԻ ՏԱՐԱԳՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Էլեկտրոնային գրքերի հրատարակությամբ զբաղվող նորաստեղծ մի կազմակերպություն Լեքսինգտոնում (Մասաչուսեթս) լույս է ընծայել Աննա Աստվածատրյան-Թուրկոտտեյի «Ոչ մի տեղ: Տարագրության պատմություն» («Nowhere: A story of Exile») խորագրով գիրքը, որը պատմում է Բաքվում 1988-ի էթնիկական զտումների հետեւանքով մանկությունը կորցրած 10-ամյա աղջնակի խորտակված երազանքների մասին:

Աննայի ծնողները փախչելով բռնություններից հասել են Հայաստան, որտեղ չեն գտել անհրաժեշտ հոգատարությունն ու ջերմությունը, քանի որ ավերիչ երկրաշարժից հետո երկիրը դեռ ի վիճակի չէր ընդունելու հարյուրհազարավոր փախստականների: Ընտանիքը, ի վերջո, 1992-ին հաստատվել է Մ. Նահանգներում, որտեղ Աննան իրավաբանական մասնագիտություն է ձեռք բերել եւ այժմ աշխատում է ֆինանսական արդյունաբերության ոլորտում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը «ուշագրավ եւ սրտաճմլիկ» է բնութագրել վեպը եւ տեղեկացրել, որ գիրքը կարելի է ձեռք բերել այցելելով «amazon.com» կամ «hybooksonline.com» կայքերը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4