«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2012-07-19 | #131, 2012-07-20 | #132, 2012-07-21


ՈԳԵԿՈՉՈՒՄ ՎԱՀՐԱՄ ՄԱՎՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ

Կանադահայ գաղութի «Ապագայ» ազգային, մշակութային, հասարակական շաբաթաթերթի հունիսի 25-ի համարում դոկտ. Հարություն Արզումանյանը գրում է, որ կազմակերպությամբ Մոնրեալի Թեքեյան մշակութային միության, հունիսի 3-ին միության կենտրոնում տեղի է ունեցել վաղամեռիկ հայ բանաստեղծ, արձակագիր ու դաստիարակ Վահրամ Մավյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկո:

Հաղորդավար եւ ուսուցչուհի Սիլվա Ամատունի Թոքաթլյանի բացման խոսքերից հետո բեմ է հրավիրվել թերթի երկարամյա խմբագիր, հմուտ մտավորական Արսեն Նուբար Մամուրյանըՙ ներկայացնելու Վահրամ Մավյանի կյանքն ու գրական գործունեությունը: Իր ծննդավայր Երուսաղեմի մեջ ուսում ստանալուց հետո Մավյանը սկսում է դասավանդել Մելգոնյան կրթական հաստատությունում եւ միայն 32 տարեկանում հնարավորություն ստանում շարունակելու համալսարանական ուսումը Իռլանդիայում: Ապա երկու տարի եւս Մելգոնյանում դասավանդելուց հետո 1963-ին հրավիրվում է ստանձնելու Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժնի փոխտնօրենի պաշտոնը, որ ձեռնհասորեն վարում է մինչեւ իր վաղաժամ մահը 1983-ին: Նրա գրչին են պատկանում «Հայու բեկորներ», «Անկապ օրագիր», «Ամեն տեղ հայ կայ» եւ «Մխացող հոգիներ» հատորները, որոնք հրատարակվել են 1956-1677 թվականներին:

Երեկոյի ընթացքում ընթերցվել են հեղինակի պատմվածքներից:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4