«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2012-07-19 | #131, 2012-07-20 | #132, 2012-07-21


ՄԱՐԻԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԲՈԼՈՐԻՆ

Armchess.am-ի տեղեկացմամբ, Բոսնիա Հերցեգովինայի Բանյա Վրուչիցա քաղաքում անցկացված արագ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Մարիա Գեւորգյանը նվաճեց մինչեւ 18 տարեկան աղջիկների մայրցամաքի չեմպիոնուհու տիտղոսը: Անցկացրած 6 պարտիաներում հաղթելով Յանա Խաֆիզովային, Տրին Նարվային, Նադինա Մահմուդբեկովիչին, Միրջանա Պոպադիչին ու Դայանա Միլիչեւիչին, ոչ-ոքի խաղալով Լիզա Հապալայի հետ, Մարիան վաստակեց 5,5 միավոր: Նա 1,5 միավորով առաջ անցավ 2-րդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Յանա Խաֆիզովայից:

Մարիան դարձավ նաեւ Եվրոպայի աղջիկների արագ շախմատի բացարձակ չեմպիոնուհի` ուժեղագույնը ճանաչվելով բոլոր տարիքային խմբերի հաղթողների մասնակցությամբ կազմակերպված եզրափակիչ մրցաշարում: Իսկ կայծակնային խաղի մրցաշարում հայ շախմատիստուհին դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնուհի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4