Իրանի «Մեսի» հետ պայմանագրի ավարտից հետո Արարատ Առաքելյանը վերադարձել է հարազատ ակումբ եւ առայժմ մարզվում է «Բանանցում»: Փորձառու ֆուտբոլիստն առաջարկներ ունի Իրանից, Ռուսաստանից, Գերմանիայից եւ Սերբիայից ու ցանկանում է խաղալ եվրոպական թիմում: Իսկ մինչեւ նոր թիմ գտնելը, չի բացառվում, որ Արարատ Առաքելյանը խաղա «Բանանցում»: