Վառնայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում վիրահայ գրոսմայստեր Գեորգի Բագատուրովը 9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղըՙ միայն լրացուցիչ գործակիցներով 2-րդ հորիզոնականը զիջելով բուլղարացի Ալեքսանդր Դելչեւին: Ավարտական 2 տուրերում Բագատուրովը հաղթեց Բիսեր Գեորգիեւին եւ ոչ-ոքի խաղաց Ստանիսլավ Ստոյանովի հետ:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը, որը ոչ-ոքի խաղալով Ալեքսանդր Դելչեւի հետ եւ հաղթելով Պավել Վավրիչին, վաստակեց 8 միավոր:
Բուլղարահայ Վալենտին Փամբուկչյանը 5,5 միավորով գրավեց 16-րդ տեղը: Միջազգային վարպետն անհաջող խաղաց վերջին 2 տուրերումՙ վաստակելով ընդամենը կես միավոր: Նա 8-րդ տուրում պարտվեց Պավել Վավրիչին, իսկ ավարտական պարտիան Պավել Յանեւի հետ ավարտեց ոչ-ոքի: