«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անվտանգության վարչության պաշտոնական կայքի վրա հարձակումից հետո հաքերային RedHack կազմակերպությունը հրապարակել է մի շարք գաղտնի փաստաթղթեր, ինչպես եւ խոստացել էր: Այդ փաստաթղթերից մեկում տեղեկություն է եղել նաեւ «Ակօս» պարբերականի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակօս» պարբերականը:

Հրապարակած տեղեկությունները 2006 թվականին Հրանտ Դինքին սպառնալիքներով նամակ ուղարկած Դեմիր ազգանվամբ մի մարդու մասին են, ում իրական անունը Օնուր Էսմեր է: Փաստաթղթում նշված է, որ հանցագործության օրը Էսմերը եւս Օգյուն Սամասթի հետ եղել է հանցանքի վայրում: Ըստ Անվտանգության վարչությունից վերցված տեղեկության` Էսմերը հանցագործության չիրականացման դեպքում պետք է սպաներ թե՛ Դինքին, թե՛ Սամասթին:

Նախքան Դինքի սպանությունը 2006 թվականին նույն Դեմիր ազգանվամբ մարդը սպառնալիքներով նամակ էր ուղարկել «Ակօս»-ի խմբագրին: Այդ կապակցությամբ Ստամբուլի Շիշլի շրջանի դատախազությունը հետաքննություն էր սկսել, որը, սակայն առկախվել էր, քանի որ թուրք ոստիկանները հայտարարել էին, թե Դինքին սպառնացած անձին «չեն կարողացել գտնել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4