«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է «ՌԱՊԻԴԱ» ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է ռուսաստանյան խոշորագույն` «Ռապիդա» վճարային համակարգի հետ համագործակցության մասին, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կկարողանան վճարումներ կատարել կանխավճարային եւ հետվճարային ծառայությունների համար:

Մշտապես լինելով տեխնոլոգիական նորարարությունների ներդրման առաջատար` Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ջանք չի խնայում կյանքի որակի բարելավմանը նպաստող` հասանելի բոլոր տեխնոլոգիաներով գործող ծառայություններն իր բաժանորդներին մատուցելու համար:

Ակնթարթային դրամական փոխանցումների «Ռապիդա» համակարգը ռուսաստանյան շուկայում հաջողությամբ գործում է սկսած 2001 թ.-ից: «Ռապիդա» համակարգը բանկային գործունեություն ծավալելու իրավունքով կազմակերպություն է եւ «Նոմոս բանկ» խմբի մաս է կազմում: Ընկերությունն առաջարկում է վճարումների ընդունման կետերի ընդարձակ ցանց, ներառյալ մի շարք խանութների դրամարկղերի, բջջային ծառայություններ մատուցող ընկերությունների, սպասարկման կենտրոնների, ինքնասպասարկման տերմինալների եւ բանկոմատների միջոցով: Տարատեսակ ապրանքների եւ ծառայությունների դիմաց ակնթարթային վճարումներ, բանկային տրանզակցիաներ եւ դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել Ռուսաստանի տարածքում գործող 90000 կետերում: «Ռապիդա» օնլայն համակարգի միջոցով բջջային հեռախոսով կարելի է նաեւ դրամական միջոցներ փոխանցել ծառայությունների դիմաց վճարում իրականացնող անձանց:

«Ռապիդա» վճարային համակարգը համագործակցում է «Ռուսաստանի փոստ» ընկերության, ռուսաստանյան եւ արտասահմանյան խոշորագույն բանկերի, մանրածախ առեւտրի ցանցերի, առեւտրային եւ այլ ծառայություններ մատուցող ձեռնարկությունների, այդ թվում` առաջատար բջջային եւ ֆիքսված հեռախոսային ծառայություններ մատուցող օպերատորների, կոմերցիոն հեռուստաընկերությունների, ինտերնետ-պորվայդերների, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների եւ այլ կազմակերպությունների հետ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mts.am վեբ-կայքը, զանգահարեք թեժ գծի 111 անվճար հեռախոսահամարով, առցանց զրուցեք մեր օպերատոների հետ «111 օնլայն» ծառայության միջոցով, կամ այցելեք Հայաստանի տարածքում գործող մեր սպասարկման կենտրոններից մեկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4