Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ անհատների ու փոքր ձեռնարկությունների համար նախատեսված «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանը հասանելի է երկու տարբերակով:
Կախված հաղորդակցման պահանջներից, 5500 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ընտրել ներառված ծառայությունների առավել հարմար տարբերակը (տես աղյուսակը):
Ինչպես նախկինում, ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: