ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարության բարձրագույն պարգեւովՙ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրել է Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանին: Վերջինս այդ պարգեւին արժանացել է կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության եւ ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Մ. Մ.