«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ՀՈՐԴԱՆԱՆԻ «ՍՊԻՏԱԿ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Պարարվեստի օրերի շրջանակներում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում կայացավ Հորդանանի «Սպիտակ» պարային համույթի համերգը (գեղարվեստական ղեկավար` Մարալ Դեմիրճյան):

Պարային խումբը հիմնադրվել է 1960 թ.: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո խումբը ստացավ «Սպիտակ» անվանումը: Մեկ տարի անց խումբը իր 20 պարողներով համերգներով հանդես է եկել Հորդանանի թագավորական մշակութային կենտրոնում:

Պարախումբը 2009-ին եւ 2011-ին եղել է Հայաստանում, մասնակցել մի շարք փառատոների, հաղորդակցվել հայկական պարարվեստի ակունքներին ու ներկայացրել հայկական մշակույթը, ազգագրական, ժողովրդական պարը Հորդանանի հայ համայնքում:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4