Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկ տարվա պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ, որը հանդես է գալիս ՌԴ պրեմիեր լիգայում: Սարկիսովը «Վոլգայում» կխաղա վարձավճարով: Նա անցած մրցաշրջանում էլ վարձավճարով խաղում էր ՌԴ առաջին խմբի առաջնության մասնակից Յարոսլավլի «Շիննիկում»: Հիշեցնենք, որ Սարկիսովի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մոսկվայի «Լոկոմոտիվին»: