«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԻՆ ՀՀ ԱՆՁՆԱԳԻՐ ԿՏՐՎԻ ՏԵՂՈՒՄ

Կառավարության երեկվա որոշմամբ հնարավորություն է տրվել ազգությամբ հայ այն պետությունների քաղաքացիներին, ովքեր Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում եւ միայն հրավերի հիման վրա, ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցման կետերում:

Կառավարությունը հաստատել է նաեւ այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում: Դրանք են` Լիբանանի Հանրապետությունը, Սիրիայի Արաբական Հանրապետությունը, որտեղ առանձին դեպքերում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիրը կարող է տրվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում` կառավարության որոշմամբ: Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի , օրենքով նախատեսված է, որ ՀՀ անձնագիրը պետք է ստանան Հայաստանում, բայց այս դեպքում դրանք կտվեն Սիրիայում եւ Լիբանանում ՀՀ ներկայացուցչություններում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4