«Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգելու առաջարկը երեկ կառավարությունը մերժեց: Նկատի է առնվել, որ նշված սարքավորումները ներմուծվել են 2008-ին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով մեկ տարի ժամկետով, այնուհետեւ երկու անգամ այդ ժամկետները երկարաձգվել են: Միաժամանակ, ընկերության ներկայացրած ծրագրի ամփոփ գնահատականը կազմել է ընդամենը 21,3 միավոր, որը հիմք է բացասական եզրակացության համար:
Հարցը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտնեց նաեւ, որ խստացնելու են վերահսկողությունն այն ներդրումային ծրագրերի նկատմամբ, որոնց կառավարությունը տրամադրել է համապատասխան ռեժիմներ: Նախարարը նշեց, որ ընկերությունները պետք է կատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են, եւ դրանք չկատարելու դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ:
Ա. Մ.