Այսօր «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջեւ կկնքվի բժշկական ապահովագրության պայմանագիր: Համաձայն պայմանագրիՙ կապահովագրվեն կոմբինատի 3500 աշխատակիցներ իրենց ընտանիքներով (փաստացի խոսքը Քաջարան քաղաքի գրեթե ողջ բնակչության մասին է):